ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում քրեական գործով ՀՀ քաղաքացի Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար. պատճառվել է 1 մլրդ դրամի վնաս:

ՊԵԿ-ի փոխանցմամբ, Ս.Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով տոտալիզատոր տեսակի վիճակախաղի կազմակերպիչ համարվող ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրեն, 2018թ.-ի նոյեմբեր ամսից առ այսօր, չունենալով լիցենզիա, ինչպես նաև խուսափելով բազային տուրքի 500,000-ապատիկի չափով պետական տուրքի վճարումից` Երևանում նշված տեսակի վիճակախաղերը, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը և իրականացումը «ձևակերպել է» Նիդեռլանդական Կյուրասաո կղզու «Մոլախաղերի կոմիտեի» կողմից տրված թիվ 1668/JAZ լիցենզիայի հիման վրա վիճակախաղեր և ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող և իրականացնող «Էֆուսոֆթ ՆՎ» կազմակերպության անունով:

Նախաքննությունը շարունակվում է: