Ապրիլի 6-ից 8-ը Երևանում (Հայաստանի ամերիկյան համալսարան) և Սևանում (Սևանի Լայոնս մարզային ակնաբուժական կենտրոն) տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնին (ԱԾՀԶԿ) կից Կարօ Մեղրիկեան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի կողմից կազմակերպվող «Հայաստանում խուսափելի կուրության արագ գնահատում» թեմայով եռօրյա դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակից ակնաբույժներին կշնորհվի ՇՄԶ 14 տեսական և 7 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման մասին տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060-61-25-91