Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեղարքունիքի մարզը աղբի մեջ կորած է, ձյունը հալվել ու աղբը ձյան տակից դուրս է եկել: Սևան - Գավառ-Մարտունի - Վարդենիս ճանապարհի աջ կողմից բաց աղբավայրերից քամին աղբը բերում ու ձախակողմյան անտառի ծառերից է կախում: Իսկ թե ինչ խայտառակ վիճակում են հայտնվում այն աղբով լցված պարկերը, որոնք ճամփեզրին մեկ գիշեր մնում են, թողնում եմ ձեր երևակայությանը: Իսկ Գավառ - Մարտունի սահմանագծի աղբավայրը, որը ճանապարհից քիչ հեռու է, հենց այրում են, այդ տարածքը պատվում է թանձր «մառախուղով», դե տարածքի կենդանիներն էլ դառնում են սահմանախախտներ ու իրենց տեղը փորձում են գտնել այլ, ավելի մաքուր օդ ունեցող տարածքում»: