Արխիվ - 12 Ապրիլ 2019
Բացահայտվել է կեղծ թղթադրամների իրացման դեպք
Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք…
Կուսումնասիրվեն Արծվաշենի բնակիչների սոցիալական ու բնակարանային պայմանները
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. «Մենք շատ անսպասելի քայլերի ենք պատրաստ»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը համաձայն չէ դատարանի հիմնավորումների հետ, որոնք ներկայացվում են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու համար։ Նա պնդում է՝ Քոչարյանը ոչ քննությունից թաքնվելու է, ոչ էլ խոչընդոտելու, հիշեցնում է, որ Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու…
Գյումրու դպրոցի կալանավորված տնօրենն ազատ է արձակվել
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Նման որոշումը կայացնելիս հաշվի է առնվել,…
Չարենցավանում դպրոցի տնօրենը աշխատանքի չհաճախողին գրանցել է որպես հավաքարար իսկ ուսանող դստերը՝ լաբորանտ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու…
Հայաստանը Կանադայում և Պարագվայում նոր դեսպաններ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անահիտ Հարությունյանին նշանակել Կանադայում Հայաստանի…
ԱԺ հանձնաժողովը հաստատել է իրական հանքատերերին բացահայտող նախագիծը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտմանը միտված նախագծերին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշել է, որ նախագծերի փաթեթը կարգավորում է ոլորտում իրական…
«Գազպրոմ Արմենիան» աշխատողների ու ծախսերի կրճատումն է քննարկում
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ: Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ…
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի Միավորված Ազգերի Կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.…
Հայ-ռուսական զորախմբի մասնակցությամբ վարժանքներում կիրառվել են ԱԹՍ-ներ, ծանր զինտեխնիկա, ավիացիա
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը: Զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության…
Լիաննա Գյուրջյանը փոքր արծաթ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիաննա Գյուրջյանը գրավեց չորրորդ տեղը: Երկամարտում 17-ամյա մարզուհին գրանցել է 217 կգ (97+120) արդյունք: Պոկում վարժությունից հետո Լիաննա Գյուրջյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում…
Վճիռ է կայացվել հօգուտ «Լիդիանի». Ոստիկանները պետք է վերացնեն Ամուլսար ներխուժումները
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ պարտավորեցնելով վերջինիս վերացնել Ամուլսարի հանքավայրի տարածք կատարված ներխուժումները: Համապատասխան վճիռը տեղադրվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում: «Դատարանը եզրահանգում…
Հայաստանը կավելացնի կին խաղաղապահների թիվը
Հայաստանը քայլեր է ձեռնարկում՝ ուղղված միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող հայկական զորամիավորումներում կին խաղաղապահների թվի ավելացմանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Անվտանգության խորհրդում տեղի ունեցած՝ «ՄԱԿ խաղաղապահ գործողությունները․…
ԱԺ տնտեսական հանձնաժողովը հաստատել է Ծառուկյանի ցեմենտի բիզնեսին աջակցող նախագիծը
ՀՀ ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու ՀՀ կառավարության նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագիծը ներկայացնող ՀՀ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դա թույլ կտա շուկայում հավասարեցնել ներմուծվող և տեղական ցեմենտի գները:…
Քոչարյանի փաստաբան. «Քննիչը 12 հոգու ցուցմունք դատարանից թաքցրել է»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ քննիչը 12 հոգու ցուցմունք դատարանից թաքցրել է: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ մանրամասներ հրապարակելով Քոչարյանի նկատմամբ հարուցվածք գործի նյութերից ու դատավարության ընթացքից: «Ամիսներ շարունակ քննիչը,…
«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթն Արցախի դպրոցներում հանդես է գալիս համերգային ծրագրով
«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի նախաձեռնությամբ և Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ համույթը, կարևորելով ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը, Արցախի 15 դպրոցներում հանդես է գալիս համերգային ծրագրով: Այս մասին ասել է «Տնջրե» ավանդական…
Հադրութի շրջանի Մեխակավան համայնքում հիմնվել է բարդիների պուրակ
Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի ղեկավար Անդրանիկ Սաֆարյանի նախաձեռնությամբ համայնքում հիմնվել է բարդիների պուրակ: Անդրանիկ Սաֆարյանն ասել է, որ իրենք նախօրեին պուրակում տնկել են շուրջ 400 բարդու ծառեր: Ծառատունկին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի արտակարգ…
Մարաղայում տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանություն եզրույթին. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ
Պետք է արձանագրել, որ 1992թ.-ի ապրիլի 10-ին տեղի ունեցածը փաստացի բոլոր ապացույցներով և վկայություններով լիովին համապատասխանում է ռազմական հանցագործություն և ցեղասպանություն եզրույթներին: Այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մարաղայում կոտորածի 27-րդ տարելիցին նվիրված լսումների ժամանակ…
Վարդանաշեն համայնքի բնակիչները արտեզյան հորից ջուր են ստանում 60-ական թվականների խողովակաշարով
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչներին խմելու ջրի մատակարարումը իրականացվում է արտեզյան հորից: Մատակարարումն ու սպասարկումն իրականացնում է համայնքապետարանը: Էլեկտրական պոմպերի միջոցով ջուրը սպառողին է հասնում 5000 մ ընդհանուր երկարության խողովակաշարի միջոցով՝ 8-ժամյա գրաֆիկով: Համայնքապետի ժամանակավոր…
Ալավերդու պատկերասրահի շենքի 112,5 քմ տարածքի սեփականատերը դատարանից պահանջում է հօգուտ իրեն ազգային պատկերասրահից բռնագանձել 8,1 միլ դրամ
Ալավերդու պատկերասրահի շենքի 112,5 քմ տարածքի սեփականատեր Դավիթ Հարությունյանն ապրիլի 2-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է պարտավորեցնել Ազգային պատկերասրահին Թումանյան փողոցի թիվ 44/1 հասցեի անշարժ գույքը, որպես սեփականատեր, հանձնել իրեն: Նշված տարածքում…
Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել: Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական…
«Հայոց ցեղասպանության թեման պետք է Թուրքիայի մեջլիսում քննարկենք». Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի և Իտալիայի քայլերի հետ կապված Twitter-ում գրառում է կատարել։ Կարո Փայլանը գրել է. «Հայոց ցեղասպանությունը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի խորհրդարաններից և պետք է այն թեման դարձնենք այն երկրում,…
Մարաղայի 1992 թվականի ապրիլի կոտորածն ու ինքնապաշտպանությունը
Ադրբեջանական մեծաթիվ զինված ստորաբաժանումներ, 1992թ. ապրիլի 10-ին հարձակվելով Արցախի Մարտակերտի շրջանի (նախկին ԼՂԻՄ-ի տարածքում) Մարաղա գյուղի վրա, իրականացրել են հայկական խաղաղ բնակչության կոտորած։ Նույն օրը երեկոյան հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ազատագրել գյուղը՝ այնտեղ գտնելով մոխրացած…
«Կենդանաբանական այգու տնօրենը կենդանիներ է սեփականաշնորհում». Ահազանգում են այգու աշխատակիցները
Այսօր կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները և նրանց աջակիցներն այգու հարակից տարածքում բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: «Մեր պահանջն այն է, որ տնօրենն ու իր մանկլավիկներն ազատեն իրենց զբաղեցրած պաշտոնները, որովհետև մասնագիտական առումով…
Հովհաննես Ազոյան․ «Աշոտյանն ու իր «կամանդան» կարծես ֆուտբոլային խաղի գործազուրկ մեկնաբաններ լինեն»
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշոտյանն ու իր «կամանդան» կարծես ֆուտբոլային խաղի գործազուրկ մեկնաբաններ լինեն․ հերիք չէ անհետաքրքիր են մեկնաբանում, մի հատ էլ անցած խաղերն են հիշում ու գովում... Հետո մի օր էլ կբողոքեն, որ գործազուրկ են»։
«Ապրիլյան պատերազմի գլխավոր «հովանավորը» Ռուսաստանն էր»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու նկատառում՝ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի կապակցությամբ: Երբ խոսվում է սոցցանցերում երկուստեք հայհոյանքով խոսելու մասին՝ հայերի և ադրբեջանցիների, կարծում եմ՝ կամ պետք է չխոսվի դրա մասին, կամ պարտադիր կերպով նշվի, որ դրա ծագման…
«Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը պետք է արգելվի Հայաստանում ամբողջությամբ». Մեսրոպ Առաքելյան
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բուքմեյքերական գրասենյակների մասին կարծիքս անփոփոխ է՝ նշված գործունեությունը պետք է արգելվի Հայաստանում ամբողջությամբ։ Օնլայն խաղադրույքները պահպանելու մասին՝ տարեկան օնլայն խաղադրույքների ծավալը կազմում է մոտ 100 մլրդ դրամ։…
«Գեղարքունիքի մարզը աղբի մեջ կորած է». Կարեն Հովհաննիսյան
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզը աղբի մեջ կորած է, ձյունը հալվել ու աղբը ձյան տակից դուրս է եկել: Սևան - Գավառ-Մարտունի - Վարդենիս ճանապարհի աջ կողմից բաց աղբավայրերից քամին աղբը բերում ու ձախակողմյան անտառի ծառերից է կախում: Իսկ թե ինչ խայտառակ վիճակում…
Հայաստանը աստիճանաբար կենսաթոշակի անկանխիկ վճարման համակարգի կանցնի
ՀՀ-ն աստիճանաբար կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման կանցնի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կնվազեն ՀՀ պետական բյուջեի՝ կենսաթոշակների վճարմանն ուղղված ծախսերը։ Նախագծով յուրաքանչյուր…
Մերժվել է անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը մերժվել է, հայտնում է Aysor.am-ը։ Ապրիլի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանն էլ մերժել էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների…
«Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը
Ապրիլի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծի շրջանակում ջութակահարուհի Դիանա Ադամյանի կատարմամբ և ՀԱՖՆ-ի նվագակցությամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ 2 կոնցերտը: Երկրորդ բաժնում կլինի հայաստանյան պրեմիերա. առաջին անգամ կհնչի Ֆերենց Լիստի «Ֆաուստ»…
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած առաջարկ-հայտարարությանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել «ռազմական հռետորաբանությունն» ու «չսպառնալ ուժի կիրառումով»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել…
«Եթե այս ամսվա ընթացքում որոշում չկայացվի աղբահանության խնդրի լուծման վերաբերյալ, ամռանը սպասվում է աղբահանության ճգնաժամ». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երկրի վարչապետին բերել են աղբի մեջ կանգնեցրել» այսպես արտահայտվեց վարչապետը շաբաթօրյակին, երբ հրավիրված միջոցառմանը տեսավ տարածքի աղտոտվածությունը։ Այսօր արդեն երկրի քաղաքացիներն են…
ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է ամերիկացիների համար ռիսկային երկրների ցուցակում
Պետքարտուղարությունը Թուրքիային ներառել է ԱՄՆ-ի քաղաքացիների համար ռիսկային համարվող 35 երկրների ցուցակի մեջ։ Ըստ հայտարարության՝ բացի Թուրքիայից, այդ ցուցակում են Արևելյան Ուկրաինան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Սուդան, Սիրիա, Իրաք, Ալժիր, Իրան և այլն։ Նշվել է, որ այդ երկրներում մեծ է ԱՄՆ-ի քաղաքացիների առևանգման…
«Ռուսաստանն այն աստիճանի է լկտիացել, որ սկսել է մեզ նեղը գցել». Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի կառավարությունը պետք է մեկ շաբաթվա ընթացքում զբաղվի բելառուսական ապրանքները Ռուսաստան արտահանելու հետ կապված սահմանափակումներով: «Մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, մինչդեռ մեր մի այտին ապտակում են, իսկ մենք մյուս այտն ենք…
Human Rights Watch. Թուրքիայում փաստաբանները կամայական պատիժների և բռնաճնշումների են ենթարկվում
Թուրքիայում փաստաբանները կամայական պատիժների են ենթարկվում։ Ամերիկյան «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ փաստաբանների նկատմամբ նման վերաբերմունքը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած բռնաճնշումների քաղաքականության մի մասն…
Աղի հանքի աշխատակիցներն իրենց դժգոհության մասին նամակ կգրեն Փաշինյանին
Այսօր աղի հանքի աշխատակիցներն ի նշան բողոքի իջել էին հանք ու չէին բարձրանում։ Նրանք դժգոհ են ցածր աշխատավարձերից։ «Ես գնացի, հանք իջա, խոսեցի նրանց հետ, պրոբլեմները վերլուծեցինք, իրենք էլ հասկացան, որ պայքար է պետք, ես էլ եմ իրենց կողքին, կողմնակից խնդրի լուծմանը»,- ասել է «Ավանի աղի…
Արցախից եկած մարզիկները Հայաստանի մուայ թայի առաջնությունում գրավել են մրցանակային տեղեր
Արցախի 38 մարզիկներ ապրիլի 5-8 մասնակցել են Էջմիածնում կայացած Հայաստանի մուայ թայի առաջնությանը: Այս մասին ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։ Առաջնությանը մասնակցել են 8-18 և բարձր տարիքային խմբի շուրջ 200 մարզիկ: Գ. Աղաբալյանը…
Հարավային Կորեայում օրինականացվում է հղիության արհեստական ընդհատումը
66 տարվա արգելքից հետո Հարավային Կորեան օրինականացնում է աբորտը, գրում է CNN-ը: Սահմանադրական դատարանը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել մինչև 2020թ-ը Հարավային Կորեայում վերացնել 66 տարվա աբորտի արգելքը: Նախկինում այն կանայք, ովքեր աբորտի էին դիմում, կարող էին դատապարտվել մեկ տարվա ազատազրկման…
Այսօր հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա…
Կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը
Ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-16:00 ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի շարք հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ ձեռնարկությունների գազամատակարարումը: «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ մասնավորապես կդադարեցվի Իսակովի 4ա հասցեի բնակիչ-բաժանորդների,…
Կդադարեցվի Դավթաշենի և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների մի շարք հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 12-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ շենքերի, Իսակովի 26, 28, 30, 32, 34, 36, 36/1, 36/2, 36/3, 36/4 շենքերի,…
Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 - Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 8 հասցեում գտնվող «Նորք»…
Ամենա