ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բուքմեյքերական գրասենյակների մասին կարծիքս անփոփոխ է՝ նշված գործունեությունը պետք է արգելվի Հայաստանում ամբողջությամբ։

Օնլայն խաղադրույքները պահպանելու մասին՝ տարեկան օնլայն խաղադրույքների ծավալը կազմում է մոտ 100 մլրդ դրամ։ Այսինքն օրական մոտ 300 մլն դրամի մոտ 100.000 հատ խաղադրույք է կատարվում։

Ակնհայտ է, որ անհրաժեշտ է արգելել օնլայն խաղադրույքները շատ արագ ու ոչ ծախսատար միջոցներով՝ արգելել վճարային տերմինալներով վճարումների ընդունումը և արգելել հայկական բանկերի թողարկած քարտերի կիրառումը բուքմեյքերական կայքերում։

Հարկերի մասին. հայտնի է, որ խաղադրույք կատարողների մեծ մասը փորձում է գումար աշխատել՝ չունենալով աշխատանք և նորմալ եկամուտ։ Հետևաբար պետության սոցիալական ծախսերի մի մասը դառնում է խաղադրույք, որի հաշվին էլ հարկեր են վճարվում»։