Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիաննա Գյուրջյանը գրավեց չորրորդ տեղը:

Երկամարտում 17-ամյա մարզուհին գրանցել է 217 կգ (97+120) արդյունք: Պոկում վարժությունից հետո Լիաննա Գյուրջյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ:

Այս քաշային կարգում հանդես է եկել 7 մարզուհի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Եվրոպայի չեմպիոն է հռչակվել հույն Էլենի Կոնստանտինիդին, որի երկամարտի արդյունքն էր 223 կգ (97+126) արդյունք: Երկրորդ տեղը գրավել է գերմանացի Նինա Շչրոթը՝ 222 կգ (102+120), իսկ լավագույն եռյակը եզրափակել է բելգիացի Աննա Վանբելինգենը՝ 221 կգ (103+118):

Ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգա նաև Տաթև Հակոբյանը (87 կգ):