«Հայոց ցեղասպանության թեման պետք է Թուրքիայի մեջլիսում քննարկենք». Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի և Իտալիայի քայլերի հետ կապված Twitter-ում գրառում է կատարել։
Կարո Փայլանը գրել է.
«Հայոց ցեղասպանությունը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի խորհրդարաններից և պետք է այն թեման դարձնենք այն երկրում, որտեղ որ այդ մեծ հանցանքը տեղի է ունեցել, այսինքն, Թուրքիայի խորհրդարանում»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում