ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է ամերիկացիների համար ռիսկային երկրների ցուցակում
Պետքարտուղարությունը Թուրքիային ներառել է ԱՄՆ-ի քաղաքացիների համար ռիսկային համարվող 35 երկրների ցուցակի մեջ։
Ըստ հայտարարության՝ բացի Թուրքիայից, այդ ցուցակում են Արևելյան Ուկրաինան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Սուդան, Սիրիա, Իրաք, Ալժիր, Իրան և այլն։ Նշվել է, որ այդ երկրներում մեծ է ԱՄՆ-ի քաղաքացիների առևանգման վտանգը, փոխանցու է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային վերոնշյալ ցուցակում ներառելը Անկարան որակել է իբրև «սադրիչ քայլ»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում