Կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը
Ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-16:00 ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի շարք հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ ձեռնարկությունների գազամատակարարումը:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ մասնավորապես կդադարեցվի Իսակովի 4ա հասցեի բնակիչ-բաժանորդների, ինչպես նաև «Գոհար», «Արմեն», «Գայանե», «Ավե Մարիա», «Պողոսյան Նինա» ՍՊ ընկերությունների և «Պետական Մանկապարտեզ համար 2» ՊՈԱԿ-ի գազամատակարարումը:
Գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ներմիացման աշխատանքների իրականացմամբ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում