Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Նուրսուլթանում մայիսի 29-ին
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետույան ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին Նուրսուլթանում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Մեր երկրների առաջնորդները նախորդ տարում յոթ անգամ հանդիպել են, նրանք գտնվում են մշտական կապի մեջ»,- ասել է նա:
Մատվիենկոն նաև հիշեցրել է, որ ապրիլի 29-ին Հայաստան աշխատանքային այցով կայցելի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում