Արխիվ - 19 Ապրիլ 2019

Ադրբեջանում բացվել է ՌՕՈւ ուսումնամարզական կենտրոն

Ադրբեջանում բացվել է ՌՕՈւ ուսումնամարզական կենտրոն

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովը այցելել են ավիացիոն վերանորոգման գործարան, ինչպես նաև մասնակցել են ռազմաօդային ուժերի ՄիԳ–29 կործանիչների համար նախատեսված ուսումնամարզական կենտրոնի բացմանը։ Ռազմ․ինֆո-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Է Ադրբեջանի ՊՆ…

Հափշտակվել է Կապանի բազմաբնակարանների վերելակների վերանորոգման գումարի կեսը (տեսանյութ)

Հափշտակվել է Կապանի բազմաբնակարանների վերելակների վերանորոգման գումարի կեսը (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012թ-ին Կապանի համայնքապետարանի,…

Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019թ-ի եզրակացությունը,…

«Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ». Ֆրանսիացի պատգամավոր

«Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ». Ֆրանսիացի պատգամավոր

Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներին մասնակցած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոնյա Քրիմը հարցազրույց է տվել Euronews լրատվամիջոցի թուրքական ծառայությունը։ Ինչպես հայտնի է Անթալիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ Քըրմիի և Չավուշօղլուի միջև միջադեպ էր տեղի ունեցել՝ Հայոց…

ԱԻՆ-ը հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր կստեղծի

ԱԻՆ-ը հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր կստեղծի

ՀՀ մի շարք հեռավոր համայնքներում նախատեսվում է կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր ստեղծել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում արդեն կա: Հրդեհը մարող մեքենան տրամադրում ենք համայնքին՝ նվիրատվություն…

Կանցկացվի Ջահերով երթ ապրիլի 23-ին

Կանցկացվի Ջահերով երթ ապրիլի 23-ին

Ապրիլի 23-ին` երեկոյան ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ կմեկնարկի ջահերով ավանդական երթը: Երթը կանցնի «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով, հայտնում է Yerkir.am-ը: Ջահերով երթի կազմակերպիչներն են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»…

Առողջապահության նախարար. «7-18 տարեկանների բուժօգնությունն ուզում ենք ընդգրկել պետպատվերում»

Առողջապահության նախարար. «7-18 տարեկանների բուժօգնությունն ուզում ենք ընդգրկել պետպատվերում»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ժամանակ հայտնել է․ «Ընթացքի մեջ են 2020թ-ի բյուջետային քննարկումները և մեծ ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ,…

ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղպաշտպանության առարկա ներառել

ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղպաշտպանության առարկա ներառել

ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղաքացիական պաշտպանության առարկա ներառել: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ Ցոլակյանի՝ մտածելու տեղիք է տալիս տարբեր հանրային վայրերում և տարբեր հաստատություններում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման…

Համաձայն տարածված լուրերի՝ կարճ միացումը Նոտր Դամում հրդեհի բռնկման միակ վարկածը չէ

Համաձայն տարածված լուրերի՝ կարճ միացումը Նոտր Դամում հրդեհի բռնկման միակ վարկածը չէ

Փարիզի դատախազությունն Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման «ոչ մի հիպոթեզ» չի բացառում։ Այս մասին հայտնում է CNN-ը գերատեսչությունում իր աղբյուրների վրա հղումով: Ապրիլի 18-ին Le Parisien-ը հայտնել էր, որ քրեագետների հիմնակաա վարկածը կարճ միացումն է, որն առաջացել է աշտարակի հիմքի մոտ: Սակայն,…

«Դեղին բաճկոններին» արգելել են բողոքի ակցիա իրականացնել Նոտր Դամի հարևանությամբ

«Դեղին բաճկոններին» արգելել են բողոքի ակցիա իրականացնել Նոտր Դամի հարևանությամբ

Փարիզի ոստիկանությունն արգելել է «դեղին բաճկոններին» հերթական բողոքի ցույցը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ անցկացնել, որտեղ վերջերս մեծ հրդեհ է տեղի ունեցել: Բողոքի ակցիան կայանալու է ապրիլի 20-ին: «Նոտր Դամում հրդեհից հետո ոստիկանությունը հրահանգ է տվել անվտանգության գոտի սահմանել,…

Ֆելիքս Ցոլակյան. «Հայաստանում 300-ից ավելի սողանքային գոտի կա, որից 131-ն՝ ակտիվ»

Ֆելիքս Ցոլակյան. «Հայաստանում 300-ից ավելի սողանքային գոտի կա, որից 131-ն՝ ակտիվ»

Հանրապետությունում 300-ից ավելի սողանքային գոտի կա, որից 131-ն ակտիվ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ դրանցից առանձնացված է մոտ 6 սողանք, որ հենց հիմա էլ գործում են: Նա նաև տեղեկացրել է, որ առավել վտանգավոր սողանքներով հիմա զբաղվում…

Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է

Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից ապրիլի 18-ին կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝…

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Նուրսուլթանում մայիսի 29-ին

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Նուրսուլթանում մայիսի 29-ին

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետույան ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին Նուրսուլթանում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Մեր երկրների առաջնորդները…

Ցեմենտի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին

Ցեմենտի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով ցեմենտի ներմուծման համար այսուհետ կիրառվելու է տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22,000 դրամի չափով։ Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, տուրքը չի գործելու: Նախագծին կողմ է քվեարկել 78 պատգամավոր,…

Վահե Էնֆիաջյան. «Արարատի գործարանը կես դար պատմություն ունի, և այդ ընթացքում որակի հետ կապված դժգոհություն չի եղել»

Վահե Էնֆիաջյան. «Արարատի գործարանը կես դար պատմություն ունի, և այդ ընթացքում որակի հետ կապված դժգոհություն չի եղել»

Խորհրդարանում շարունակվում են իրանական ցեմենտի ներկրման համար պետական տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումները։ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ելույթում ասաց, որ օրեր շարունակ խորհրդարանում այս հարցի վերաբերյալ կարծիքներ հնչեցին, սակայն իր կարծիքով՝ խնդրի մասին…

ՊԵԿ-ը գազալցավորմամբ զբաղվող 71 ընկերություններում իրականացնում է ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

ՊԵԿ-ը գազալցավորմամբ զբաղվող 71 ընկերություններում իրականացնում է ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը…

«Իգիթ»-ը կեղծված կարագ է վաճառում. Տնօրենն ասում է, որ իրենց ապրանքը չէ

«Իգիթ»-ը կեղծված կարագ է վաճառում. Տնօրենն ասում է, որ իրենց ապրանքը չէ

«Հետք»-ի ֆեյբուքյան «Առողջ սնունդ/Հետք» խմբում մարդիկ բազմիցս դիմել են՝ խնդրելով փորձաքննության ներկայացնել «Իգիթ» ընկերության արտադրած 82,5 % յուղայնությամբ 1 կգ տուփով կարագը: Սպառողները կասկածում են, որ մեկ կիլոգրամ մաքուր կարագը չի կարող վաճառվել մոտ 2000-2500…

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ամալյա Ենգոյանին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ամալյա Ենգոյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Նշենք, որ Ամալյա Ենգոյանը 2000-2018 թթ-ին եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ, 2018 թ. հունիսի 27-ից՝ Վարչապետի աշխատակազմի…

sutNikol նշումները ներկելու համար ՔՊ 5 անդամ բերվել է ոստիկանություն

sutNikol նշումները ներկելու համար ՔՊ 5 անդամ բերվել է ոստիկանություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ բերվել է ոստիկանություն վարչական իրավախախտում կատարելու համար: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ քաղաքացիները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածով…

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլար փոխհատուցում կվճարի

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլար փոխհատուցում կվճարի

Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս, գրում է Էրմենիհաբեր-ը: Դատարանի որոշմամբ՝ քաղաքապետարանը 24 մլն…

Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակ է տոնել

Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակ է տոնել

Հունաստանում շարունակվող աշխարհի վետերանների թիմային առաջնությունում երեկ տեղի ունեցավ 3-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Իսրայելի ուժեղ հավաքականը: Մրցախաղում մեր հավաքականը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Արտաշես Մինասյանը և Կարեն Մովսիսյանը,…

Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) ծննդյան օրն է։ Նա կդառնար 48 տարեկան։ Արայիկ Խանդոյանը «Սասնա Ծռեր» խմբավորման…

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

Փախստականի կարգավիճակ ունեցող անձը, դիմելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացրել է, որ դիմել է պետական լիազոր մարմին՝ որպես Արցախում վարձակալական հիմունքներով բնակվող փախստական ընտանիք՝ վարձավճարի փոխհատուցում ստանալու խնդրանքով, սակայն նրա դիմումը մերժվել է: Այս մասին հայտնում են Արցախի…

Արցախի ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

Արցախի ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

Խորհրդարանի լիագումար նիստում 21 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Արցախի ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արցախի ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Ներկայացնելով «Արցախի…

Բնակարանային գողության պատիժը կխստացվի, շքամուտքերում տեսախցիկներ կտեղադրվեն

Բնակարանային գողության պատիժը կխստացվի, շքամուտքերում տեսախցիկներ կտեղադրվեն

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվությունը կխստացվի. դրա համար կսահմանվի ազատազրկում 7-12 տարի ժամկետով` նախկին 4-8 տարվա փոխարեն: ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծում նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից…

Պետական բյուջեից 210 մլն դրամ կհատկացվի անպտղության բուժման համար

Պետական բյուջեից 210 մլն դրամ կհատկացվի անպտղության բուժման համար

Հայաստանի Հանրապետությունում անպտղությունը կազմում է 15%. դրա բուժման համար 210 մլն դրամ կհատկացվի պետական բյուջեից: ՀՀ առողջապահության նախարարության մշակած համախատասխան նախագծում սահմանվել են շահառուներին ներկայացվող ընդհանուր և լրացուցիչ պահանջները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ…

Ռուսական ընկերությունն ուզում է մասնակցել Երևանի տրանսպորտի բարեփոխմանը

Ռուսական ընկերությունն ուզում է մասնակցել Երևանի տրանսպորտի բարեփոխմանը

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի «Ռուսկիե ավտոբուսի – Գրուպպա ԳԱԶ» ընկերությունը: Ընկերության արտաքին տնտեսական դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ…

Գագիկ Սուրենյան. «Արկտիական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում․ Ջերմաստիճանը 5-7 աստիճանով կցրտի»

Գագիկ Սուրենյան. «Արկտիական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում․ Ջերմաստիճանը 5-7 աստիճանով կցրտի»

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 19-ի երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը…

Տեղի կունենա մեծ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի 95-ամյակին

Տեղի կունենա մեծ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի 95-ամյակին

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի: «Քեզ համար, Հայաստան» խորագրով երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան,…

«Պետական բանկի Հայաստանի գրասենյակի շենքը 1930-ականներին»․ Պատմաբան Ռուբեն Շուխյան

«Պետական բանկի Հայաստանի գրասենյակի շենքը 1930-ականներին»․ Պատմաբան Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետական բանկի շենքը 1930-ականներին․ 1929-ին Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ Պետական բանկի Հայաստանի գրասենյակի նոր շենքի կառուցման համար տրամադրվեց տարածք՝ ներկայիս Շահումյան հրապարակի հարևանությամբ, Նալբանդյան…

Փարիզի Սենտ Շապել թագավորական տաճարի երկրորդ հարկի շքամուտքին պատկերված է Նոյյան տապանից մի տեսարան և Զվարթնոցի նմանությամբ մի տաճար

Փարիզի Սենտ Շապել թագավորական տաճարի երկրորդ հարկի շքամուտքին պատկերված է Նոյյան տապանից մի տեսարան և Զվարթնոցի նմանությամբ մի տաճար

Հայ-եվրոպական մշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նյութ՝ Փարիզի Սենտ Շապել տաճարի հետաքրքիր վիտրաժների մասին․ «Նոյյան տապանը և Զվարթնոցը՝ Սենտ Շապել տաճարում․ Փարիզի Սենտ Շապել (Sainte-Chapelle) թագավորական տաճարը ֆրանսիական միջնադարյան ճարտարապետության և զարդարվեստի լավագույն…

«Անիի Հովվի եկեղեցին լուսանկարներում ինձ միշտ շատ փոքր էր թվացել, բայց իրականում շատ ազդեցիկ է»․ Պատմաբան Կարեն Մաթևոսյան

«Անիի Հովվի եկեղեցին լուսանկարներում ինձ միշտ շատ փոքր էր թվացել, բայց իրականում շատ ազդեցիկ է»․ Պատմաբան Կարեն Մաթևոսյան

Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիի Հովվի եկեղեցին լուսանկարներում ինձ միշտ շատ փոքր էր թվացել, բայց իրականում շատ ազդեցիկ է։ Թ. Թորամանյանը գրում է, որ չնայած փոքրությանը ճարտարապետական առումով այն մի գլուխգործոց է, որը չի զիջում բուն քաղաքի թագավորաշեն ու իշխանաշեն տաճարներին։…

«Էրդողանը ոչ մի կերպ չի ուզում համակերպվել այն մտքին, որ Թուրքիայի տնտեսության անկման պատճառը հենց իր վարած քաղաքականությունն է». Կարեն Հովհաննիսյան

«Էրդողանը ոչ մի կերպ չի ուզում համակերպվել այն մտքին, որ Թուրքիայի տնտեսության անկման պատճառը հենց իր վարած քաղաքականությունն է». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի նախագահը մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո առաջին անգամ երևացել է հանրության լայն շրջանակներին և ուղերձով դիմել է Թուրքիայի քաղաքացիներին: Նա ապրիլի 18-ին` Անկարայում կայացած ազգային և միջազգային…

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ են տոնել

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ են տոնել

Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի։ Երեկ կայացած 7-րդ տուրում Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ են տոնել, Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին։

Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել

Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներ ջան: Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։ Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ,…

Ապրիլի 19-23 ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Ապրիլի 19-23 ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 19-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝…

Ջրանջատումներ են սպասվում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Ջրանջատումներ են սպասվում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 19-ին ժամը 10։00-21։00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան, Վրթ․Փափազյան, Չոլակյան, Գործկոմի փողոցների, Ազատության 6,8 համարների, Ազատության նրբանցքի…

Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։00-16։00 - Հերացու փ, 10-16 շենքերը, Այգեստան 11փ. 11-61 սեփական տները…