«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 19-ին ժամը 10։00-21։00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան, Վրթ․Փափազյան, Չոլակյան, Գործկոմի փողոցների, Ազատության 6,8 համարների, Ազատության նրբանցքի և ֆիզմաթդպրոցի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: