Փարիզի դատախազությունն Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման «ոչ մի հիպոթեզ» չի բացառում։ Այս մասին հայտնում է CNN-ը գերատեսչությունում իր աղբյուրների վրա հղումով:

Ապրիլի 18-ին Le Parisien-ը հայտնել էր, որ քրեագետների հիմնակաա վարկածը կարճ միացումն է, որն առաջացել է աշտարակի հիմքի մոտ: Սակայն, ըստ հեռուստաալիքի զրուցակցի, դա քննության միակ վարկածը չէ:

Փարիզի դատախազությունում նշել են, որ դեռևա «ոչինչ չի մատնանշում հրդեհի բռնկման հանցավոր ծագումը»,գրում է «Վեդոմոստին»: Քննիչները կարողացել են հասնել որոշ այն հատվածներին, որտեղից բռնկվել է հրդեհը և սկսել ստուգումները: Դեռևս գերակա վարկած է մնում «պատահականությունը»: