Փարիզի Սենտ Շապել թագավորական տաճարի երկրորդ հարկի շքամուտքին պատկերված է Նոյյան տապանից մի տեսարան և Զվարթնոցի նմանությամբ մի տաճար
Հայ-եվրոպական մշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նյութ՝ Փարիզի Սենտ Շապել տաճարի հետաքրքիր վիտրաժների մասին․
«Նոյյան տապանը և Զվարթնոցը՝ Սենտ Շապել տաճարում․
Փարիզի Սենտ Շապել (Sainte-Chapelle) թագավորական տաճարը ֆրանսիական միջնադարյան ճարտարապետության և զարդարվեստի լավագույն հուշարձաններից մեկն է համարվում և հատկապես հայտնի է իր սքանչելի վիտրաժներով։ Սենտ Շապելը կառուցել Է 13-րդ դարի կեսերին Սուրբ Լյուդովիկոսը: Ուշագրավ է, որ տաճարի արևմտյան ճակատի երկրորդ հարկի շքամուտքին պատկերված է Նոյյան տապանից մի տեսարան և Զվարթնոցի (կամ Անիի Գագկաշենի) նմանությամբ մի տաճար: Թե ինչպե՞ս և ո՞ւմ մտահղացմամբ է հայկական Զվարթնոցը հայտնվել Փարիզի եկեղեցիներից մեկի մուտքի պատին՝ մինչ օրս այդպես էլ առեղծված է մնում և այդ հարցին տրվում են ամենատարբեր պարզաբանումներ»: