Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա վիրավորում է ստացել գլխի շրջանում:
«Ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան», - գրել է Հովհաննիսյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում