Ապրիլի 30-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները պարզելու համար, հայտնել է ՔԿ լրատվական ծառայությունը:

Կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Կատարվում է նախաքննություն: