Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նվազագույնի հասցվի ցանքատարածություններում հրդեհների պատճառով բերքի կորուստը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ միջոցներ։

Այս տարի ունենք գոհացնող նախադրյալներ բոլոր մշակաբույսերից լավ բերք ստանալու համար: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործենք հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար մեր ամբողջ հնարավորությունները՝ վնասները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Հանդիպման ավարտին պետնախարարը հորդորել է սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ տեղերում բացատրական աշխատանքներ տանել դրանց ճիշտ և անվտանգ օգտագործման վերաբերյալ: