Հունվարի 26-ը Քարինտակի հերոսամարտի օրն է
Արթուր Առաքելյանը է՝ Քարինտակի ջոկատի հրամանատարը, 1992 թվականի սկզբին Վաղարշակ Առուշանյանի զոհվելուց հետո մինչև պատերազմի ավարտը գլխավորել է Քարինտակի ջոկատը:
Հունվարի 26-ը Քարինտակի հերոսամարտի օրն է: Այս չափազանց կարևոր ճակատամարտից անցել է 22 տարի:
1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական զինուժը շրջապատում է Քարինտակը և առավոտյան 6:30-ին սկսում հարձակումը: Ռազմական գործողություններն անձամբ ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջեդին Մեհտիևը: Գրոհին մասնակցում էին մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորներ և 3 զրահամեքենա: Հակառակորդի շուրջ 300 զինվորները շրջափակել էին գյուղը, դրանից բացի նրանց օգնություն էին ցուցաբերում Շուշիի բարձունքում դիրքավորված ադրբեջանցի դիպուկահարներն ու ականանետները: Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատի 60-70 ազատամարտիկները ընդունում են անհավասար մարտը:
Շուրջ 12 ժամ տևած մարտերից հետո ադրբեջանցիները փախուստի են դիմում` մարտադաշտում թողնելով 150-ից ավելի դիակներ: Քարինտակում ադրբեջանցիների կրած պարտությունն այնքան մեծ էր, որ նրանք տեղանքն անվանում են <<Արյունոտ ձոր>>: Հրամանատարի խոսքով, ճակատամարտից հետո թշնամու անտեր դիակներն այնքան շատ էին, որ թաղելու համար ստիպված են եղել տրակտորով փոս փորել:
Հունվարի 26-ին հայկական զորաջոկատը Քարինտակում ջաղջախիչ հաղթանակ տարավ: Այդ օրը տվեցինք 23 զոհ, մինչդեռ հակառակորդի կորուստներ շուրջ 8 անգամ ավելին էին: