Արցախի կառավարության հետ համագործակցությամբ, IdeA հիմնադրամի միջոցներով ընթացքի մեջ են Շուշիի Գոհար Աղա (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման աշխատանքները:

Ծրագրի նպատակն է պահպանել քաղաքի պատմական և ճարտարապետական ժառանգությունը, ինչպես նաև նպաստել մզկիթի հարակից տարածքների և Շուշի պատմական թաղամասի զարգացմանը, վերականգնել հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Վերականգնման ծրագրի նախագծային աշխատանքներում ներգրավվել են իրանական PartSamanJahan ճարտարապետական ընկերությունը և իրանցի մասնագետներ։ Ծրագրի գործընկերն է «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի» Հայաստանի ազգային կոմիտեն՝ ICOMOS Հայաստանը, որը փորձաքննության է ենթարկել նախագծային աշխատանքների համապատասխանությունը միջազգային չափանիշներին: