Հունվարի 29-ին «Արցախի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Տիգրան Եսայանը:

«Արցախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է Արմեն Սանամյանը: Նախկինում նա գլխավորել է Լիբանանի «Նժմեհ» ակումբը, եղել է «Ալաշկերտի», Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչը, ընդգրկված է եղել «Գանձասար-Կապանի», «Ուլիսի» և «Իմպուլսի» մարզչական շտաբերում, հաղորդում է «Արցախի» մամուլի ծառայությունը:

Հայաստանի Առաջին լիգայի առաջնության առաջին կեսից հետո «Արցախը» երկրորդ տեղում է: