Հանրապետության տարածքում մայիսի 2-ին, 5-6՝ հյուսիսային շրջաններում, կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 3-4, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4 կեսօրին կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 2-ին, 5-6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 3-4, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։