Արայիկ Հարությունյան․ «Բարձրագույն կրթության միջազգայնացումը խթանելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բարենպաստ միջավայր»
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ աշխատաժողով անցկացրեցինք ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարություն և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակը բարձրագույն կրթության և հետազոտության միջազգայնացման ազգային քաղաքականության մշակումն է»։
Կրթության նախարարը մանրամասնել է, թե ո՞րն է նպատակը․
«Այն ենթադրում է բարձրագույն կրթության և հետազոտության միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակի հստակեցում, միջազգայնացման ինստիտուցիոնալ ռազմավարությունների ուղենիշների ապահովում, բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակի ձևավորում և համապատասխան գործիքակազմերի ստեղծում»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակում տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ: