2018թ-ի պետական բյուջեում 10.2 մլրդ դրամի խախտում է եղել
ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2018թ-ի տարեկան հաշվետվության համաձայն նախորդ տարում արձանագրվել է 10.2 մլրդ դրամի խախտման փաստ, որից 4.2 մլրդ դրամը առաջարկվել է վերականգնման կամ վերաձևակերպման:
Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է ընդամենը 2.72 մլրդ դրամ:
Վերը նշված վերականգնումներից բացի 2019թ-ի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում 2018թ-ի կատարված ստուգումներով արձանագրված գումարներից վերականգնվել է ևս 285.1 մլն դրամ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում