«Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան կհիմնի։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է մոտ 2.8 մլրդ դրամի ներդրում անել, ստեղծել մոտ 40 աշխատատեղ՝ 260,000 դրամ միջին աշխատավարձով:

Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020թ-ից։

ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում որոշել է երեք տարի ժամկետով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակում ՍՊԸ-ի՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: