«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ստուգողական գործողություններ կկատարվեն և դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական», - հավելել է Դավթյանը, հայտնում է Aysor.am-ը։

Գլխավոր դատախազը ձեռնպահ է մնացել կարծիք կամ գնահատական հայտնել՝ արդյոք իսկապես հայաստանյան օրենսդրության խախտում եղել է՝ ընդգծելով, որ իր գնահատականներով կկաշկանդի այդ գործով նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին։

«Ես այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի ու դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական», - ասել է Դավթյանը։