Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ, մերժել:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։