Մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը:

«Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00 և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ: