Անցած շաբաթ Դուբլինի Քրայսթչերչի Մայր տաճարում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայկական խաչքարերի և իռլանդական խաչերի նմանությանը։

Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և տևելու է մինչև մայիսի վերջ։

Մայր տաճարում տեղի է ունեցել հիշատակի կարգ, որին մասնակցել են Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը, ինչպես նաև իռլանդական եկեղեցու արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։ Ներկա են եղել նաև այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, հրեական համայնքի նախագահը։