Ներքին Բազմաբերդի Մշակույթի տան դահլիճում մեծ շուքով նշվել է Մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը։

Դահլիճը թումանյանական շնչով էր լեցուն: Մեծ լոռեցու 150-ամյակին նվիրված՝ Մշակույթի տան «Խուճուճիկ» տիկնիկային թատերախումբը բեմականացրել է «Անխելք մարդը» հեքիաթ-ներկայացումը: Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը սիրով ընդունել է այն. թատերախմբի սաները ջանք ու եռանդ չէին խնայել միջոցառումը հաջող անցկացնելու համար:

Նշենք, որ «Խուճուճիկ» թատերախումբը կարճ կենսագրություն ունի: Գործում է բացառապես Մշակույթի տան նվիրյալների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հաղթահարելով նյութական դժվարությունները՝ շարունակում է ստեղծագործել ու մշակութային կյանքն աշխույժ պահել համայնքում: