Այսօր իտալացի գրող և փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի ծննդյան տարելիցն է։

Նիկոլո Մաքիավելին ծնվել է 1469թ-ին մայիսի 3-ին Ֆլորենցիայում։

Վերածննդի ժամանակի իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ։ Ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել և հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում։

Մաքիավելին գրել է նաև «Մտորումներ Տիտոս Լիվիոսի առաջին դետադայի վերաբերյալ» (Discorsi), «Ֆլորենցիայի պատմությունը», կենսագրություններ, կատակերգություններ և այլն։ Կրթության շնորհիվ ամբողջությամբ տիրապետում էր լատինական և իտալական դասականներին։ 1494 թվականին Ֆլորենցիան վերականգնում է իր հանրապետությունը, և երկրից վտարում են Մեդիչիների ընտանիքին, որն ավելի քան 60 տարի իշխանության գլուխ էր կանգնած։ 4 տարի անց Մաքիավելին անցնում է պետական ծառայության որպես քարտուղար և դեսպան։