ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով մեր երկիրը տարեկան ունենում է մոտ 360 մլրդ դրամ կորուստ, որը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 6,5%-ը։

Այս հիվանդությունների կանխարգելումը և պայքարը դրանց դեմ զուտ առողջապահական հարց չէ, այլ նաև լուրջ տնտեսական հարց է և պետք է լինի մեր կառավարության ուշադրության կենտրոնում։

Ոչ վարակիչ հիմնական հիվանդություններն են՝ սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և թոքերի քրոնիկ հիվանդությունները»։