Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և ընտանեկան, սոցիալական նպաստներից, հրատապ կամ մարդասիրական օգնություններից օգտվելու համար դիմող ընտանիքը այսուհետ չի ներկայացնելու բանկային ավանդների և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները:

Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, ըստ որի՝ լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ-ի հունվարի 30-ի N 145-Ն» և 2018թ-ի փետրվարի 1-ի N 72-Ն որոշումներում:

Ընդունված որոշմամբ՝ այդ համակարգում հաշվառված ընտանիքների շուրջ 220.000 չափահաս անդամներ կազատվեն առևտրային բանկեր հաճախելու և վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ բերելու պարտավորությունից, ինչպես նաև՝ այն չբերելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու իրավունքից: Միաժամանակ կվերանան նաև այդ նպատակով առևտրային բանկերում առաջացած հերթերը: