Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը փակել են մի քանի տասնյակ տաքսու վարորդներ: Նրանց հիմնական պահանջն այն է, որ բեկանվեն ճանապարհային ոստիկանության տուգանքները, որ առաջացել են սխալ վայրում կայանելուց, հայտնում է Yerkir.am-ը:

Տաքսու վարորդներն ասում են, որ ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հավաստիացրել են, որ կայանած վայրերի համար տուգանք չի գանձվի և տեսախցիկների նկարահանածն առոչինչ կհամրվի, բայց փաստն այն է, որ իրենք օրական տուգանքներ են ստանում, ԴԱՀԿ-ն էլ արգելանք կիրառում գույքի նկատմամբ:

Ոստիկանները համոզում են վարորդներին բացել ճանապարհը, սակայն դեռ տեղաշարժ չկա:

«Ճանապարհ փակելով՝ հարցին լուծում չեք կարող տալ, ճանապարհը բացելու եք, չեք կարող չբացեք»,- բողոքող տաքսիտներին ասել է ոստիկաններից մեկը: