Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ երևանցիների սիրելի «Ջրավաճառ տղայի» արձանը» տեղադրվել է Անգլիական այգում՝ Պեպոյի արձանի հարևանությամբ:

Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում: Արձանը, կարելի է ասել, վերադարձվել է իր պատմական տեղը, քանի որ, ըստ պետական արխիվների, այն ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդ այգում:

Բացի այդ, տեղադրումից առաջ արձանը ռեստավրացվել է: