Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է մոտ 26 մլն դրամ տույժի, հայտնել է Երևանի քաղաքապետարանից:

«Որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար 0.5 % է նախատեսվում պայմանագրի գումարից», - ասված է հաղորդագրության մեջ: