ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գնված ապրանքը վերադարձնելու օրենքը կխստացվի:

«Մենք օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների մասին տեղեկատվական թերթիկով երևացող տեղում հայտարարել՝ պարտավոր է 2 շաբաթում ապրանքի վերադարձը կամ փոխանակումն ապահովել»,- ասել է Խաչատրյանը: