Ճապոնիայի ոստիկանությունը որոշում է ընդունել փորձնական օգտագործել արհեստական ինտելեկտը հանցագործությունների կանխատեսման և կանխման նպատակով: Այն կանցկացվի երկրի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում՝ Կանագավաում, որը սահմանակից է Տոկիոյին։

Ապրիլից այդ տարածաշրջանի ոստիկանությունը, ինչպես հայտնել է Kyodo գործակալությունը, ֆինանսավորում կստանա համակարգչային ինքնուսուցվող համակարգի ներդրման համար, որը կոչված է վերլուծելու մեծ շերտերով բազմատեսակ և միմյանց հետ կապ չունեցող տեղեկատվություն, այդ թվում՝ սոցիալական ցանցերից:

Ենթադրվում է, որ դա կօգնի բացահայտելու իրավախախտ անձանց, կանխագուշակել նրանց հաջորդ քայլերը, ներառյալ նոր հանցագործությունների կատարման տեղն ու ժամը: Խոսքը վերաբերում է նաև լավ ծպտված մոլագարներին, փողոցային գողերին և այլ հանցագործների: