ՀՀ Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել․

«Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է մարզային ենթակայության բժշկական կազմակերպությունների​ կադրային ​հրատապ​ պահանջարկի ապահովելու գործընթաց` ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով:

Բժշկական կազմակերպությունների​ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր​ վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և​ քիթ-կոկորդ-ականջաբան (վիրահատող) մասնագետներին​ առաջարկում​ ենք ​մասնակցել​ ծրագրին:

Ուղեգրվող​ մասնագետին​ կտրամադրվի​ փոխհատուցում՝ ուղեգրվող​ մասնագետի միջին ​ամսական​ աշխատավարձի​ չափով, ինչպես​ նաև​ ուղեգրվող​ բուժաշխատողը​ մարզային​ բժշկական​ կազմակերպությունից կստանա աշխատավարձ, օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախսի փոխհատուցում:

Ցանկացողները​ կարող են​ դիմել​ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (211 սենյակ), հեռ. 060-80-80-03 /1505/, էլեկտրոնային հասցե` [email protected]»