Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն ձերբակալել էր 40 իշխանավորների։

Այն բարձրաստիճան սաուդյան պաշտոնյաներն ու գործարարները, ովքեր կասկածվում էին կոռուպցիայի մեջ, նոյեմբեր ամսից պահվում էին Էր Ռիադի հինգաստղանի Ռիտց Կարլտոն հյուրանոցում։ Այսօր ըստ «Ռեյթեր» գործակալության, նրանք բոլորը բաց են թողնվել։

Գործակալությունը նշում է, որ, վերջին ազատվածների թվում է Saudi Bunladin group ընկերության ղեկավար Բաքր բին Լադենը և նրա ընտանիքի մյուս անդամները, որոնք ձերբակալվել էին նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի զանգվածային արշավի շրջանակներում։ Երկու շաբաթ առաջ ընկերության ներկայացուցիչը հերքել էր ընկերության ակտիվների ազգայնացման մասին լուրերը։

Saudi Binladin Group-ը Սաուդյան Արաբիայի ամենախոշոր մասնավոր շինարարական ընկերությունն է, որն ապահովում է 100,000 աշխատատեղ:

Փետրվարի 14-ից սկսած թագավորության մայրաքաղաքի ամենաճոխ հյուրանոցներից մեկը կսկսի ընդունել ամրագրման պատվերներ։

Կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության նախնական տվյալներով ավելի քան 100 միլիարդ դոլար յուրացում է կատարվել կոռուպցիոն գործողությունների արդյունքում։ Թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը հայտնել է, որ պետական էլիտայի բոլոր ներկայացուցիչները նախընտրել են հարցի մինչդատական կարգավորումը։