1988թ-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով Գյումրիում մինչ օրս հազարավոր մարդիկ բնակվում են ժամանակավոր կացարան-տնակներում։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նպատակը նրանց բնակարանային պայմանների բարելավումն է և Գյումրին տնակներից ազատելը։

2015թ-ից մինչ օրս հավաքված նվիրատվությունների միջոցով բնակարան է նվիրաբերվել 29 ընտանիքի։