«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեխական ԱՐՆԻԿԱ կազմակերպության տոքսիկ նյութերի փորձագետ Ինդրիխ Պետրլիկը երեկ ժնևյան համաժողովի պատվիրակներին ներկայացրեց 29-ը երկրներում իրականացված հավկիթների /ձվերի/ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները, որոնց մեջ առկա է ԴԻՕՔՍԻՆ և առաջարկում համտեսել /ուտել/ այդ ձվերից պատրաստված ձվածեղը:

Հիշեցնեմ, այդ 29 երկրների ձվերի մեջ է մտնում նաև Ալավերդու հավի ձուն, որոնց մեջ մեծ քանակությամբ դիօքսինի բաղադրություն է առկա»:

Հավելենք, որ դեկտեմբերի 10-ին չեխ գիտնականները Երևանում ներկայացրել են Արդյունքների համաձայն՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը բավականին մեծ է, ազդում է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Չեխ գիտնականների կողմից հայտնաբերվել է նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, բնակիչների կողմից պահվող հավերի հավկիթներում:

ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում իրականացված հետազոտության արդյունքները՝ «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում:

Նշված համայնքներից դեռ ամռանը չեխ մասնագետները վերցրել էին հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի նմուշներ՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը և դրա ազդեցությունը մարդկանց առողջության վրա պարզելու նպատակով: Նմուշներն ուսումնասիրվել են Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում: