Հայաստանի Նկարիչների միությունում մայիսի 1-ից գործում է «Քանդակի Հանրապետական-2019» ցուցահանդեսը, ներկայացված են ժամանակակից 60 քանդակագործի մոտ 80 ստեղծագործություն:

Նկարիչների միության անդամ, քանդակագործ Նունե Թումանյանն ասել է, որ նախորդ տարիների ցուցահանդեսից տարբերվում է նրանով, որ այս անգամ ցուցադրությանը մասնակցում են ինչպես Նկարիչների միության անդամ, այնպես էլ միության անդամ չհանդիսացող ստեղծագործողներ: Մասնակիցների շարքերում կան նաև գեղանկարիչներ, ովքեր ներկայացել են իրենց քանդակային ստեղծագործություններով: Գրում է Panorama.am-ն։

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը։