ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը

Նշվում է, որ նա քրեական գործի շրջանակում ՊԵԿ հաշվեհամարին վճարել է 1 մլրդ դրամ գումար։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1 մլրդ դրամ ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին», - ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։