Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով: Երևանի՝ որպես համայնք ձևավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է:

Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»,-ասվում է գրառման մեջ: