Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հայաստանի և Շվեդիայի հնարավորությունները հանքարդյունաբերության ոլորտում․

«Հանքարդյունաբերության մասին խոսելիս հաճախ են համեմատություններ անում զարգացած երկրների հետ՝ բերելով նաև Շվեդիայի օրինակը։ Հիմնական թեզերից մեկն այն է, թե տեսեք, որ այդ երկրներում էլ են հանքեր շահագործվում։ Այո՛, մենք դա գիտենք, ուղղակի Հայաստանի հետ համեմատություն անելիս բոլոր փաստերն ու թվերը պետք է ամբողջական ներկայացնել․

ՀՀ - Տարածքը (Արցախի հետ) 42,1 հազար քառ․կմ, բնակչությունը մոտ 3 միլիոն, բնակչության խտությունը 101,5 մարդ / քառ․կմ։
Շվեդիա - Տարածքը 450,3 հազար քառ․կմ, բնակչությունը 10,2 միլիոն, բնակչության խտությունը 23 մարդ / քառ․կմ։
ՀՀ - 417 հանք, որից 27-ը մետաղական։
Շվեդիա - 16 հանք, որից 13-ը մետաղական։
ՀՀ - Հանքերին լիցենզիա տալու ոչ մի սահամափակում չկա։
Շվեդիա - Լիցենզիա կարող են ստանալ միայն այն հանքերը, որոնք ունեն նվազագույնը 25 տարի շահագործման պաշարներ։
ՀՀ - Վերջին 100 տարում հանքերի քանակը տասնապատիկ ավելացել է՝ ապահովելով Հայաստանի ՀՆԱ-ի մեջ մոտ 350 միլիոն Եվրոյի արժեք։
Շվեդիա - 100 տարի առաջ եղել է մոտ 500 հանք, հիմա գործում են ընդամենը 16-ը, որոնք տարեկան ստեղծում են մոտ 12 միլիարդ Եվրոյի արժեք Շվեդիայի ՀՆԱ-ի մեջ

Լինենք լիարժեք իրազեկված և զոհ չդառնանք տարատեսակ մանիպուլյացիաներին»։