ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Անանիա Շիրակացու անվան ճեմարանի աշակերտների հետ հանդիպման մասին․

«Երեկ այցելել էի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցիներին։ Մեր փոքրիկ ընկերները այնպիսի բարդ ու կարևոր հարցեր էին պատրաստել, որ ես ինձ ԱԺ հարցուպատասխանին էի զգում:

Մեր ապագա պատասխանատու քաղաքացիներին հետաքրքրում էին հարցեր ալկոհոլի գովազդի, առողջ ու անվտանգ սննդի, սպորտի մասսայականացման, ծխելու մասին։

Խոսելով նրանց հետ, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ներդրումները մեր երեխաների կրթության մեջ միշտ արդարացված են և պայմանավորելու են մեր ապագան»։