Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«1-ին համաշխարհային պատերազմում Հայաստանի ազատագրման համար կռվող Ամերիկահայերի կամավորական ջոկատի դրոշի գույներն էին կարմիրը, սպիտակը և կանաչը:

Այդ դրոշն է պարզված նաև 1915 թվականի հանրահայտ լուսանկարում, որտեղ Զվարթնոցի տաճարի ավերակների մոտ կաթողիկոս Գևորգ 5-ը օրհնում է Ամերիկահայերի կամավորական ջոկատի մարտիկներին՝ ռազմի դաշտ մեկնելու առաջ»: