Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող Sukhoi Superjet SSJ-100 ինքնաթիռը ետ է վերադարձել ու կոշտ վայրէջք կատարել «Շերեմետևո»-ում, ինչի հետևանքով հրկիզվել է: Ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 41-ի։

Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել էր 78 մարդ՝ ներառյալ անձնակազմի անդամները։ Այսպիսով, փրկվել է 37 ուղևոր:

«Աէրոֆլոտի» կայքում հայտնվել է փրկված ուղևորների ցանկը, որտեղ 01:00-ի դրությամբ կար 33 անուն: Ավիաընկերությունը ընդգծել է, որ ցուցակը թերի է և կթարմացվի։