Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ:
Այդ մասին են վկայում «Яндекс.Расписания» ծառայության տվյալները։
Երևանյան ժամանակով ժամը 09։18-ի դրությամբ․
- «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթ, 2-ն էլ չեղարկվել է:
- «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, 7-ը՝ չեղարկվել:
- «Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 75 չվերթ:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը նախօրեին բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Որոշ ժամանակ անց վթարային վայրէջքի իրավունք է խնդրել, իսկ վայրէջքի պահին բռնկվել է: Վայրէջք է կատարել 18:40-ին: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառն էլեկտրական սարքերի անսարքությունն է եղել:
Ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։