Արտակ Գրիգորյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Գրիգորյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Կառավարության էջում հրապարակված որոշման համաձայն, վարչապետը ղեկավարվել է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։
Այլ կերպ ասած, քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքը եղել է անձնական դիմումը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում